Հայտնի է, որ ԿԳ նախարարը հանձնարարել է բոլոր բուհերին, որոնք նախկինում գումար էին փոխանցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, այլեւս դա չանել: Այս պարագայում ինչ է լինելու ՀԵՀ-ի ճակատագիրը: «Հիմնադրամի ստեղծողը ՀՀ կառավարությունն է, եւ կառավարությունն էլ կորոշի դրա ճակատագիրը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:
Ինչ վերաբերում է ՀԵՀ-ի տնօրենի չարաշահումներին, Ավագյանը նշեց, որ դա ցավալի փաստ է եւ այս պահին իրավական գնահատականների կարիք կա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։