Ինչ չարաշահումներ են եղել Արմեն Աշոտյանի օրոք. Կրթության և գիտության նախարարությունում լայն թափով ստուգումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կրթության եւ գիտության նախարարությունում այժմ լայն թափով ստուգումներ են ընթանում: Ընդ որում` մենք տեղեկացանք, որ ստուգումներն ավելի շատ վերաբերում են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ նախարար աշխատած տարիներին, եւ փորձ է արվում վեր հանել հենց այդ ժամանակվա թերությունները եւ պարզել, թե ինչ չարաշահումներ են եղել ՀՀԿ-ական նախարարի օրոք: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մանրամասներ չհայտնելով, հաստատել է, որ նախարարությունում ակտիվ ստուգումներ են եւ նաեւ այդ տարիներին վերաբերող:

Սակայն մեր տեղեկություններով` ստուգումներն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում այդ կառույցում ստուգումներ կիրականացնի նաեւ Պետական վերահսկողական ծառայությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, թե այս պահի դրությամբ ոչ մի ստուգում չեն արել, քանի որ դեռ իրավասություն չունեին, բայց չհերքեց, որ նախարարությունն առաջնահերթություններից մեկն է լինելու:




Լրահոս