ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն, որ ես Փաշինյանի հարևանն եմ, ծիծաղելի փաստ է. Ստանիսլավսկիում գեղղեկավար են ընտրում, կրքերը լարված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նախկին գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո տևական ժամանակ գեղարվեստական ղեկավար չուներ: Այժմ արդեն այդ պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են նույն թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը և Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը:

ArmLur.am-ը զրուցել է պարոն Հակոբյանի հետ: Վերջինս նշել է, որ դեմ է թատրոնում կլանային համակարգի ձևավորմանն ու հորից դուստր պաշտոնի փոխանցմանը: Բացի այդ` նրա խոսքով` Նորա Գրիգորյանը այդ պաշտոնը ստանձնելու համար չունի բավարար մասնագիտական հմտություններ և փորձ: Դերասանը շեշտել է, որ վերջին տարիներին նկատում է թատրոնի ներկայացումների որակական զգալի անկում և, տեսնելով, որ իր շրջապատում ոչ ոք չի ցանկանում գեղարվեստական ղեկավարի պաշտոնի բեռը իր ուսերին վերցնել, որոշել է ինքը առաջադրվել: Պարոն Հակոբյանը հույս ունի, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կայցելի թատրոն և կլսի անձնակազնի անդամների տեսակետները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս