ՀՈՒՆԻՍԻ 12-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը որպես մարտահրավեր: Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է:
***
Հունիսի 12-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամների ասուլիսը։
Թեման՝ «Ինչպես իրականացնել արդյունավետ բարեփոխումներ և չկրկնել նախորդ իշխանությունների սխալները համատիրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման, տնտեսական զարգացման ոլորտներում. փորձագիտական եզրակացություններ և հրատապ կոնկրետ առաջարկներ»։
Բանախոսներն են՝
«Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամներ
Լևոն Թումանյանը – տնտեսագետ
Գևորգ Արզումանյանը – ինժիներ, իրավաբան
Արամ Գրիգորյան – «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը
«Նոյյան Տապան». Վտանգված են Նորագավիթ թաղամասում բարձրակարգ գյուղացիական նշանակության հողերը. Ահազանգ
***
Հունիսի 12-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, «Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանի ասուլիսը։
Թեման՝ «Ահազանգ. վտանգված են Նորագավիթ թաղամասում բարձրակարգ գյուղացիական նշանակության հողերը. Առաջարկ դրանց պահպանման և արդյունավետ օգտագործման»։
***
Հունիսի 12-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը եւ իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:
Թեման` Նոր կառավարության հակակոռուպցիոն ջանքերը:
***
Հունիսի 12-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ընտրությամբ կկատարեն Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
***
Հունիսի 12-ին նշում են Հայ խոհարարի մասնագիտական տոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը կպատմեն, թե ինչ անակնկալներ են պատրաստել խոհարարները այս անգամ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական խորովածի միջազգային օրվա՝ International Barbecue day հաստատման ուղղությամբ: