Ռիսկերը հաղթահարելուց հետո էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել բոլորի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք իհարկե նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն հիմա ունենք համապատասխան ռիսկեր՝ պայմանավորված Ատոմակայանի երկարաձգման աշխատանքներով, Երևանի ՋԷԿ-ի աշխատանքներով, այսինքն՝ ներքին սպառման բալանսն այս պահին ռիսկային վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագինը բոլորի համար նվազեցնելու հնարավորությունների մասին:

Նա նշեց, թե ռիսկերը հաղթահարելուց հետո զուգահեռաբար կուսումնասիրեն բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առումով:

Անդրադառնալով 300 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրին, ապա նախարարը նշեց, որ վաղն առավոտյան «Ռենկոյի» ներկայացուցիչների հետ կազմակերպելու են վերջնական քննարկում, որը վերաբերում է իրավական և տեխնիկական խնդիրներին: Արթուր Գրիգորյանի խոսքով՝ այդ խնդիրները հարթվող են, որից հետո կհայտարարեն, ծրագիրը սկսվելո՞ւ է, թե ոչ։




Լրահոս