Ընտրություններից առաջ ոստիկանությունում նոր մարմին կստեղծվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ոստիկանության համակարգում հատուկ ընտրությունների վերահսկմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու, կամ գոնե այս փուլում զգացվում է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս փուլում քննարկվում է, թե ինչ ֆորմատով պետք է ստեղծվի այդ մարմինը՝ ներգերատեսչական որոշումներո՞վ, թե՞ Ոստիկանության մասին օրենքում կատարվելու են նաև օրենսդրական փոփոխություններ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահին նման որևէ մարմին ստեղծելու մասով որևէ քննարկում չի գնում։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս