ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ամուսնալուծությունը դատական կարգով ինչպե՞ս է տեղի ունենում:
Անի Հովհաննիսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Դատական կարգով ամուսնության լուծման պահ է համարվում դատարանի վճռի ուժի մեջ մտնելը:
Ամուսնալուծությունն ունի իրավական հետեւանքներ, դրանք են`
գ ՀՀ-ում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,
գ ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
գ ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով, կամ փոխհամաձայնությամբ,
գ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում: Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: