
Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել մի շարք գործիչներ: Նրանց թվում էր ՍԱՊԾ նախկին պետ Հովհաննես Սահակյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր հրաժարականը բացառապես անձնական որոշում է: Այսօր պանթեոնում ArmLur.am-ի հարցին` ինչով է այժմ զբաղվելու, Սահակյանն ասաց. «Այժմ հանգստանում եմ: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ: Անպայման ինչ-որ բանով կզբաղվենք: Նեղացած չենք, չարացած չենք: Մարդու համար ամենից վեր պետք է լինի իր արժանապատվությունը»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: