Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ պետական պահուստները մայիսին կազմել են 2 մլրդ 7,8 մլն դոլար, մինչդեռ մեկ ամիս առաջ միջազգային պահուստները 2 մլրդ 39.3 մլն դոլար էին, իսկ տարեսկզբին՝ 2 մլրդ 286.9 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, նախկին իշխանությունն իր պաշտոնավարման վերջին օրերին անխնա ծախսել է միջազգային պահուստները՝ փորձելով արհեստականորեն կայունացնել տնտեսության վիճակը: Համենայն դեպս, այդ մասին է վկայում պահուստների նվազման դինամիկան, երբ այդ գումարները պակասել են ամսեամիս:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս