Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:
Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի 8-ից,անհետացել է Այնթապ գյուղից: Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:
Ոստիկանությունը հորդորում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: