Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում երեխա է մոլորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին՝ ժամը 11:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում Կապան տեղափոխվելու համար․ երեխային Կապան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Փ.-ին (ծնված 2013 թ.) տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին:




Լրահոս