Հարց քաղաքացիներից` 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամ երեխային, 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը կամ, ընդհանրապես, երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում:

Տաթեւ Մկրտչյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տաս տարուց ոչ ավելի` մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչև երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս