Հարց քաղաքացիներից` ո՞վ է իրավասու քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ, ո՞վ (ո՞ր պաշտոնատար անձը) է իրավասու քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ: Ո՞վ ունի նման իրավունք։

Հարություն Եփրեմյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ «նախազգուշացում», «նկատողություն», «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
«Քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի` բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում մեկ աuտիճանով» կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք օրվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս