Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարող են ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ` ինչպե՞ս կարող եմ ստանալ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Խնդրում եմ` ասեք` ո՞ւր պետք է դիմեմ։

Անահիտ Գեւորգյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ա․ Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս