Ուղևորափոխադրումների քանակը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը, այս տարվա հունվար-ապրիլին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին ուղեւորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 5.6 տոկոսով:

Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 6.9 տոկոսով: Ինչպես հայտնի է, դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական ավալներով` ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս