
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման մանրամասները:
«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն զենք զինամթերք պահելու հետ, այլեւ ապրիլյան պատերազմի համար հավաքված միջոցները յուրացնելու կասկածների հետ: Կան հիմնավոր կասկածներ, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին եւ բանակին ուղարկված միջոցները: Այս կասկածները հիմնավորվում են նրա տանը կատարված խուզարկությունների արդյունքում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: