Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ի տեղեկություններով`կառավարությունը ներկայացնելու է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը կապ ունի Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու հետ: Փոփոխության նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի մինչ սեպտեմբեր, քանի որ ըստ ներկայումս գործող օրենքի, մինչև սեպտեմբերի 10-ը` Ազգային ժողովի հաջորդ նիստի օրը, նրա նկատմամբ չեն կարող հետապնդում հայտարարել:

Հիշեցնենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:




Լրահոս