Հունիսի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հանրագիտարանի հեղինակ՝ ՀՀ-ում Եվրոպային անվտանգության եւ կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիաների նախագահ, ակադեմիկոս, պատվավոր դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանի ասուլիսը։

Թեման՝ «Ինչու է Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) հովանավորել «Հայաստանի Հանարապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանի անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունը եւ տպագրությունը»։

***

Հունիսի 19-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանի կինոլոգիական միության  նախագահ Վիոլետա Գաբրիելյանի ասուլիսը։
Թեման՝  «Ահազանգ՝ Հայաստանի Հանրապետությանն Առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն Մաքսային վարչությունում գործող Ներքին Անվտանգության Շնագիտական Կենտրոնի 3 մասնագետներին որոշել է ազատել աշխատանքից. Ինչո՞ւ և ինչ վտանգ կա այդ որորշման մեջ»։
***
Հունիսի 19-ին  ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։
Թեման՝  «Բարեգործության մասին օրենքի ընդունումը. ձեռներեցությունը եւ բարեգործությունը որտեղ են իրար օգնում, որտեղ խանգարում»։
***

12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվեն «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը և «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

 

ԹԵՄԱ՝   վայրի կենդանիներին մասնավոր տարածքներում անազատության մեջ պահելը / ԱԱԾ կողմից հրապարակված  տեսանյութում  ներկայացված  ԱԺ պատգամավորՄանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անազատության մեջ գտնվելը/.  անհատներին պատկանող տարածքներում վայրի կենդանիների տրամադրման արգելքն ու օրենքով սահմանված կարգի հաստատման անհրաժեշտությունը:




Լրահոս