«Ժողովուրդ» օրաթերթում այսօր հարցազրույց էր տպագրվել «Ալյանս» կուսակցության նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանի հետ: Այս հարցազրույցի առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է. «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացրել ինչպես կուսակցությունում տիրող տրամադրությունների, այնպես էլ իբր թե Տիգրան Ուրիխանյանի կողմից իրականացված մտացածին ֆինանսական չարաշահումների մասին:
Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Տիգրան Ուրիխանյանի հետ կապված որևէ խնդիր, որևէ մակարդակում չկա: Նա մեր քաղաքական թիմի հիմնական անդամներից մեկն է, մեր գործընկերը: Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել»: