ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է ապաստանի թույլտվություն ձեռք բերելու համար, եւ դիմումը մերժվել է, ապա ինչպե՞ս կարելի է բողոքարկել մերժելու վերաբերյալ որոշումը:
Եպրաքսիա Մարտիրոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան:
Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե դիմողը անհարգելի պատճառով չներկայանա հարցազրույցի, ապա վերջինիս դիմումի քննարկումը կդադարեցվի ՄՊԾ-ի կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: