ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատինում կրքերը չեն հանդարտվում. պարտված թեկնածուի աջակիցները կրկին ոտքի են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կրքերը չեն հանդարտվում: ,Ժողովուրդե օրաթերթն առիթ ունեցել է խնդրին անդրադառնալու դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Բանն այն է, որ մարզի Եղեգիս խոշորացված համայնքում 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն` Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում էին մեր աղբյուրները, դրանց հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որոնք ամեն ինչ անում էին Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, սակայն դա իրենց մոտ չստացվեց: Երեկ պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի աջակիցները` մոտ 20 հոգի, հերթական անգամ փակել էին Եղեգիսի գյուղապետարանը, որի կենտրոնը Շատին համայնքում է:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ցուցարարների, գյուղապետի եւ տեղի բնակիչներից մի քանիսի հետ: Հարցին` ինչու են ցանկանում, որպեսզի համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հրաժարական տա, բողոքի ցույց իրականացնողներն ասացին` ինքը մանկապարտեզը չի կառուցում: Ակցիայի մասնակիցներն այդուհետ հրաժարվեցին որեւէ այլ հարցի պատասխանել` այդպես էլ հստակ չհիմնավորելով, թե ինչ պատճառներից ելնելով են ցանկանում համայնքի գործող ղեկավարին պաշտոնանկ անել:
Մինչ այդ ,Ժողովուրդե-ը զրուցեց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանիի հետ:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս