Հունիսի 21-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Կունենա՞ արդյոք նոր լիազորություններ Լեզվի պետական կոմիտեի նոր ղեկավարը» թեմայով։
Բանախոսներն են`
Դավիթ Գյուրջինյան, Լեզվի պետական կոմիտեի նախագահ
Յուրի Ավետիսյան, Հայերենի բարձրագույն խորհրդի նախագահ
Հովհաննես Զաքարյան, լեզվաբան, «Լեզվի մասին» օրենքի հեղինակներից
Հունիսի 21-ին, ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս Թուրքիայում ճանաչված սոցիալական ձեռներեց, Աշոկա ծրագրի մասնակից, Աշոկա Թուրքիայի խորհրդի անդամ Իթիր Էրհարթի հետ «Թուրքիա․ սոցիալական ձեռներեցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով։
Իթիր Էրհարթը 2 սոցիալական ձեռնարկատիրության համահիմնադիր է` Adim Adim (Քայլ առ Քայլ) և Açık Açık (Բացեիբաց): 2009թ. նկարահանվել է CNN Turk’s-ի «Թուրքիայի չեյնջմեյքերները» փաստագրական շարքում: 2014թ.-ից անդամակցում է Աշոկային, որը հիմնադրվել է 1980 թ.-ին Հնդկաստանում` աջակցելով աշխարհում առաջատար սոցիալական ձեռներեցներին:
***
Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում կխոսվի այն մասին, թե ինչ է այսօր կատարվում Հայաստան-Նախիջևան սահմանին, ինչ վիճակում են մեր հարավային սահմանները, ինչ քայլեր անհրաժեշտ է ձեռնարկել՝ վերջերս մեր հասարակությունում վարկաբեկված և արժեզրկված գեներալական բարձր կոչման նկատմամբ հարգանքն ու պատիվը վերականգնելու համար:
***
ՀՈՒՆԻՍԻ 21-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությաններդրումային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Սիմոնյանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի ղեկավարԱրման Վալեսյանի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Հայաստանում ներկայացվում է զբոսաշրջային նոր արդյունք. Մեկնարկում է ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացումը Դեբեդ գետի վրա: