ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանը չի զղջում, որ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կոչումներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:

-Ժամանակին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էիք տվել: Իսկ ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ մերժեց նրան:

-Գիտեք ինչ, ես տվել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին այն ժամանակ: Քաղաքապետն ինչքան հզոր լինի, առանց երկրի ղեկավարի չի կարող աշխատել: Կառուցել են 17.000 բնակարան Գյումրի քաղաքում եւ դրա համար ստացել են պատվավոր քաղաքացու կոչում: Ու փոշման չեմ եղել ես էն ժամանակ: Դրանից հետո ինչ փոխվեց, ոնց եղավ, ինչ եղավ, հիմա ոնց են մտածում, ինչ են անում, էդ էլ իրենք թող ասեն:

-Այսինքն` չե՞ք զղջում, որ ժամանակին այդ կոչումը տվել եք:

-Ո՛չ, նամանավանդ Ռ. Քոչարյանին:

-Իսկ Ս. Սարգսյանի դեպքում որոշ վերապահումներ կա՞ն:

-Չէ, չկան:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս