Բացահայվել է Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները. իրացվել է շուրջ 10 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արարատի մարզպետարանի կրթության և գիտության բաժնի պետ Խաժակ Ա.-ն, 2009թ. լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2013 թ. պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որպես դպրոցի 2-րդ պահակ ձևակերպել է Տիգրան Դ.-ին, որպես տեխնիկական աշխատող՝ Գոհարիկ Դ.-ին և Սուրիկ Հ.-ին, ովքեր չեն ներկայացել աշխատանքի, իսկ շուրջ 5 տարվա նրանց աշխատավարձերը բանկային քարտերի միջոցով ստացել է գործող պահակ Հմայակ Դ.-ն:

Բացի այդ, 2014թ. նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը:
Շուրջ 5 տարիների ընթացքում Հմայակ Դ.-ի կողմից իրացվել է շուրջ 10.000.000 դրամ:

Միաժամանակ Գեղեցիկ Ա.-ի կողմից 2017թ. սեպտեմբեր ամսից որպես հավաքարար ձևակերպվել է Գայանե Մ.-ն, ով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է իր անվամբ ձևակերպված ամսական 54.480 դրամ աշխատավարձը, ընդհանուրը՝ 490.320 դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Խաժակ Ա.-ն 2009թ.-ից լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ խաբեությամբ դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան և այդ եղանակով 2009թ.-ից մինչև 2018թ. մայիս ամիսը անձնական կարիքների համար իրականացրել է էլեկտրաէներգիայի սպառում, ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարելով դպրոցի հաշվին՝ պետությանը պատճառելով գույքային վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:




Լրահոս