
Հիշո՞ւմ եք` ինչպես էին մեր մայրերը մեզ համար փոքր տարիքում «մալվինկա» սանրվածքը ստեղծում: Վարսերի կեսը հավաքում էին, մյուս մասը` բաց թողնում: Շատ հարմար էր այդպես: Անսպասելի կերպով այս սանրվածքը շատ նորաձև է դարձել, օրինակ Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Ռիհաննան և այլ աստղեր ևս դիմում են այդ մեթոդին:
Հենց այս սանրվածքն է այս ամռանը թոփ թրենդը: Ընդ որում այն համապատասխանում է թե’ կարճ, թե’ երկար վարսերին: