ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Դրոյի գործով ազատազրկվածը քառօրյա պատերազմից հետո անհետացած զենքերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր է` իրավապահ համակարգը բացահայտումներ է իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորներին ուղարկված օգնությունների մասով: Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց տեսանյութ, որտեղից պարզ դարձավ, որ զիվորներին հասցեագրված օգնությունը հայտնվել էր ԱԺ պատգամավորին պատկանող առանձնատանը:
Նկատենք, որ սա միակ բացահայտումը չէ, որ իրավապահները իրականացրել են քառօրյա պատերազմի հափշտակություների վերաբերյալ:

ՀՀ իրավապահների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անհետացած զենքերի մասով նոր բացահայտումներ են իրականացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանը, որը եղել է արցախյան շարժման մասնակից, 2016 թվականին եւս մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Արդյունքում, իրավապահները վերջինիս կողմից երկու շարժումներին մասնակցելու գորողություններից բացահայտումենր են իրականացրել:

Մասնավորապես այն, որ նա նշված մարտերի ժամանակ ձեռք է բերել եւ իր հայրական Արագածոտնի մարզի Արուճ գյուղի 1-ին փողոցի թիվ 6 տան կիսանկուղում` հատուկ առանձնացված թաքստոցում, ու բնակության Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 13 շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում է պահել կրակելու համար պիտանի և հրազեն հանդիսացող 1 հատ 7,62մմ /7,62*39/ տրամաչափի «Կալաշնիկովի» կոնստրուկցիայի ակոսափող ինքնաձիգի լիցենզավորված տարբերակ հանդիսացող 1993թ. գերմանական գործարանային արտադրության,TC 6540 համարի 7,62մմ 7,62*39 տրամաչափի, MPi KMS-72 անվանումը ստացած ակոսափող ինքնաձիգ` քանդված վիճակում:

Այսքանով ամեն ինչ չի ավատվում: Ըստ քննչական մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` բանակից ձեռք է բերել եւ պահել է 1 հատ 1938 թվականի գործարանային արտադրության Наган տեսակի, 7,62մմ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակ, 32 տրամաչափի, որսորդական փամփուշտներով, կրակելու համար նախատեսված, ողորկափող եւ համակցված /ողորկափող-ակոսափող/ հրազեն հանդիսացող, միմյանց հարմարեցված եւ միասին մեկ ամբողջական հրացան կազմող փայտյա խզակոթ, փողակալ, պահունակ` իր ձգանը պահող օղակով, փողատուփ` կարճեցված փողով, երկու հատ փակաղակներ, 32 տրամաչափի կտրված փող եւ «ПКМ» տեսակի գնդացիրի փող իր նշանառության հարմարանքի հետ միասին, արհեստագործական եղանակով պատրաստված գրչանման կոնստրուկցիա` հարմարեցված 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար, թվով ընդհանուր 879 հատ գործարանային արտադրության տարբեր տրամաչափի կրակելու համար պիտանի և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնցից 83 հատը՝ 5,45մմ 5,45*39 տրամաչափի մարտական, 550 հատը՝ 7,62մմ 7,62*39 տրամաչափի մարտական՝ նախատեսված համապատասխան տրամաչափի ակոսափող զենքերից կրակվելու համար, 1 հատը՝ 7,62մմ 7,62*54R տրամաչափի մարտական հրացանային` նախատեսված Մոսինի կոնստրուկցիայի հրացաններից, կարաբիններից, «ПК» տեսակի գնդագիրներից, «СВД» տեսակի նշանառու հրացաններից և համապատասխան տրամաչափի ակոսափող մարտական այլ զենքերից կրակվելու համար եւ 21 հատը՝ 7,62մմ /7,62*39/ տրամաչափի որսորդական` նախատեսված համապատասխան տրամաչափի որսորդական ակոսափող զենքերից, ինչպես նաեւ նշված ինքնաձիգից կրակելու համար, 96 հատը` 7,62մմ 7տրամաչափի` նախատեսված «Наган» տեսակի թմբուկավոր ատրճանակից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ թմբուկավոր ատրճանակներից կրակվելու համար, 58 հատը` 7,62մմ տրամաչափի սպորտային` նախատեսված, ТОЗ-49 տեսակի սպորտային ակոսափող թմբուկավոր ատրճանակներից, ինչպես նաև «Наган» եւ «ТОЗ-36» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակներից կրակվելու համար, 17 հատը` 9մմ տրամաչափի` նախատեսված ПМ, «АПС» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, 32 հատը` 5,6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային` նախատեսված ТОЗ տեսակի հրացաններից, «Марголин» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, 3 հատը` 5,6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային ատրճանակային` նախատեսված «Марголин» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, 9 հատը` 7,62մմ տրամաչափի` նախատեսված ,«АК-47» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասսխան տրամաչափի ակոսափող մարտական այլ զենքերից կրակվելու համար, 7 հատը` 7,62մմ տրամաչափի ռեվոլվերային` նախատեսված «Наган» տեսակի ռեվոլվերների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ ռեվոլվերներից կրակվելու համար, 2 հատը` 7,62մմ տրամաչափի սպորտային` նախատեսված «ТОЗ-49» տեսակի սպորտային ակոսափող թմբուկավոր ատրճանակներից, ինչպես նաեւ «Наган» և «ТОЗ-36» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակներից կրակվելու համար:

Շարքը շարունակվում է. Հովհանննիսյանը նաեւ ձեռք է բերել եւ պահել նպատակային օգտագործման համար պիտանի եւ ռազմամթերք հանդիսացող 3 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակներ, 1 հատ ,«РГ-42» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 1 հատ «Ջ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 1 հատ ,«РКГ-ЗЕМ» տեսակի ձեռքի կումուլյատիվ /կուտակային/ մարտական նռնակ, թվով 5 հատ գործարանային արտադրության պայթուցիչներ, որոնցից 1-ը` «УЗР-ГМ-2» տեսակի մարտական, իսկ 4-ը` «УЗР-ГМ» տեսակի մարտական, թվով 8 հատ հրապատիճ-անդրապայթիչներ, որոնցից 7-ը` «КД8-А» տեսակի հրապատիճ-անդրապայթիչներ /դետոնատոր/, իսկ 1-ը` «КД8-С» տեսակի հրապատիճ-անդրապայթիչ /դետոնատոր/, թվով 8 հատ «ЭД-8-Э» տեսակի էլեկտրական անդրապայթիչներ /Էլեկտրադետոնատոր/, թվով 2 հատ մարտական պայթուցիչներ` նախատեսված «РКГ-3», «РКГ-ЗЕМ» տեսակի ձեռքի նռնակների համար, պայթուցիկ նյութ հանդիսացող 40,7 սմ ընդհանուր երկարությամբ գործարանային արտադրության «ДША» տեսակի դետոնացիոն քուղ` նախատեսված էլեկտրական անդրապայթիչներից, հրապատիճ-անդրապայթիչներից պայթուցիկ նյութերի լիցքերին դետոնացիա հաղորդելու համար, փշրտող պայթուցիկ նյութերի շարքին դասվող թվով երկու կտոր ընդհանուր 780 գրամ քաշով գործարանային արտադրության տրոտիլային պայթաղյուսներ, ընդհանուր 41,2 գրամ քաշով դեղնածղոտագույն պլաստիկ նյութ, որի մեջ հայտնաբերվել է հեքսոգեն տեսակի պայթուցիկ նյութ, նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող ընդհանուր 152 գրամ ծխատու եւ անծուխ վառոդների խառնուրդ եւ շպրտող պայթուցիկ նյութերի շարքին դասվող ընդհանուր 674 գրամ անծուխ վառոդ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` ապօրինի զենքի հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործն արդեն ուղարկվել է դատարան:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև նրա պաշտպան Կարմեն Պողոսյանի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս