Արցախից «ապրիլյան փաստաթղթերը» բերվել են Երևան. նոր զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ իրավապահ համակարգը պարբերաբար մանրամասներ է հայտնում ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ: Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը խառնաշփոթ է ստեղծել ինչպես Երկրապահ կամավորականների շրջանում, այնպես էլ մի շարք պետական գերատեսչություններում:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Պաշտպանության նախարարությունը սկսել է ներքին կարգով հաշվարկներ իրականացնել հասկանալու համար, թե, օրինակ, 2016 եւ 2017 թվականներին ԵԿՄ-ին որքան օգնություն է տրամադրվել: Եւ ՊՆ-ում ներքին հաշվարկները բերել են այն եզրակացությանը, որ ՊՆ-իցամենաշատ օգնությունը ԵԿՄ-ին տրամադրվել է 2017թվականին: Գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ:

Հաշվարկները ՊՆ-ումշարունակվում են, եւ չի բացառվում, որ հետագայում այս հաշվարկները նաեւ ներկայացվեն իրավապահներին, որպեսզի հասականալի լինի` ՊՆ-ից տրամադրված օգնությունը ԵԿՄ-ն արդյոք օգտագործվել է նպատակային, թե ոչ:

Պատկերը, սակայն, այսքանովչի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում ներքին քննարկում է իրականացվելհասկանալու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունիիրմեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունըտեղչի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել:

Այս քննարկումների արդյունքում ՊՆ-ում խոսակցությունները հանգեցրել են նրան, որապրիլյանի ժամանակ նյութական օգնությունները առաջնագիծ համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԻՆ-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ նյութական օգնություններըդեպի առաջնագիծ համակարգելու գործումի՞նչեն արել: «Արտակարգ իրավիճակների նախարարությանհետ աշխատել է կոնկրետ համայնքների դպրոցներ եւ կոնկրետ մեկ հասարակական կազմակերպություն: Այնպես չէ, որողջ պետության մասշտաբով բոլորին ԱԻՆ-ն է համակարգել: Մասնավորապես Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատել է «Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության հետ: Արտակարգ իրավիճակների մեքենաները եղել են 10 բեռնատար մեքենա, որոնք բեռնված են եղել հումանիտար բնույթի օգնությամբ եւ ապրանքներով: 10 մեքենան տարվել են երկու շարասյունով, այսպես ասած, երկու երթ է եղել Արցախի հանրապետություն: Առաջին շարասյունը բաղկացած է եղել 6 բեռնատար մեքենաներից, երկրորդ շարասյունը 4 բեռնատար մեքենաներից: Նշենք, որ առաջին շարասյան հետ ԱԻՆ-ին է միացել «Աթենք» մսամթերքի գործարանի մեքենան:

Նախնական պայմանավորվածության համաձայն`որը ձեռքէ բերվելՊԲ թիկունքի գծով հրամանատարի տեղակալի հետ, բեռնատար մեքենաները պետք է դատարկվեին Արցախի հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում: Արդյունքում, երբ առաջինշարասյունը հասել է Արցախի հանրապետության կառավարոթյան օպերատիվ շտաբ, այն ժամանակվա ՊԲ թիկունքիպետը ԱԻՆ-ի մեր ներկայացուցիչներին ասել է, որ շտաբի պահեստում տեղ չկա: Այդ պատճառով ԱԻՆ-ի մեքենաները գնացել են այն գնդերը, որոնք հանդիսացել են ապրանքի վերջնական ստացողը: Մենք կարող ենք ներկայացնել, թե յուրաքանչյուր մեքենանոր գունդ է գնացել եւ որտեղ է դատարկվել:

Այսպիսով,«Աթենք»-ի ավոտոմեքենան գնացել է Ստեփանակերտ քաղաքում գտնվող ՊԲ պահեստ-սառնարան, շարասյան առաջին մեքենան գնացել է Ասկերանի գունդ, 2-րդ մեքենան գնացել է Ստեփանակերտի վերանորոգման գումարտակ, 3-րդ-ը գնացել է Հայկազ զորամաս, 4-րդը` Խոջալուի զորամաս, 5-րդը` Սակրավորական գունդ.նշենք,որ 6-րդ մեքենայի մի մասը դատարկվել է Ստեփանակերտի վերանորոգման գումարտակում եւ Ասկերանի N գնդում: Երկրորդ շարասյունը բաղկացած է եղել 4 մեքենայից, որի ապրանքները տարվել են Ստեփանակերտի ՊԲ պահեստ սառնարանի կողքը գտնվող մեկ այլ պահեստ եւ հանձնվել է ՊԲ թիկունքիպետին: Նշենք, որ շարասյունը այն ժամանակ ուղեկցում էր Երեւանի փրկարարական վարչության պետ գնդապետ Մուշեղ Նազարյանը»,- ի պատասխանմեր հարցման` պատասխանեցին Արտակագ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրանքները հասցրել էԱրցախի հանրապետություն եւ դատարկել բեռները վերոնշյալ զորամասերում. արդյոք հասցված ապրանքը ծառայե՞ց նպատակին, թե՞ այլ ճանապարհով գնաց: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՊԲ-ից, ինչի ի պատասխան` ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասաց, որ ամեն ինչ իրականացվել է Զինված ուժերի կանոնակարգի համաձայն:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՊԲ տրամադրված օգնություների մասով իրավապահներին համապատասխան ցուցակ է ներկայացրել, թե ով, ինչ, երբ եւ որտեղ են ստացել օգնություններ, իսկ թե ինչ կպարզեն իրապահաները, սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս