ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Սայաթ-Նովա գյուղի բնակիչ, 4-ամյա Ալեքսան Խաչատրյանը հայկական Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել կքանիստ վարժությունում: Նա 1155 կքանիստ է կատարել 36 րոպեում՝ գերազանցելով նախկին ռեկորդը: Մինչ այդ կքանիստ վարժության ռեկորդը եղել է 5-ամյա Սարիբեկ Մուսինյանինը, որի ռեկորդը եղել է 1100 կքանիստ: Մտադրություն կա նրա ռեկորդը գրանցելու Գինեսի գրքում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` սննդային հավելումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում:

Հերմինե Ումրիկյան (38 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Ումրիկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ սննդային հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը եւ իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները (բացառությամբ հատուկ եւ դիետիկ նշանակության որոշակի տեսակի սննդամթերքի): Սննդային հավելման օգտագործումը հիմնավորվում է, եթե այն գերադասելի է, բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` որդեգրում իրականացնելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում: Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել:

Մարինե Եղիազարյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան` ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ. 2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից. 3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից. 4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք. 5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից. 6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով. 7) ամուuնության վկայականի պատճենը. 8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է. 9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:




Լրահոս