Հունիսի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տ.գ. դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: ԹԵՄԱ՝ կենսաթոշակային բարեփախումներ և տնտեսական մարտահրավերներ:

Ժամը 12:00՝ Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:

***
Հունիսի 26-ին՝ ժամը 11-ին, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան փող., 4/7 շենք) տեղի կունենա Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը և կոնֆերանսը:

***

Հունիսի 26-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս

Թեման՝ «Արցախյան  հիմնախնդիրը և նրա իրական պաշտպանները։ ԱԱԾ-ի վերջին բացահայտումները։ Իրադրությունը  Հայաստանում, Արցախում. և սահմանին. Դիրքորոշումներ։  Հրատապ անելիքներ և  ինչպես երիտասարդությանը ներգրավվել  հայրենիքի պաշտպանության գործին ու որքանով  է  ՀԿ-ների մասնակցությունը այդ գործընթացին արդյունավետ»։

Բանախոսներն են՝

Արամ Թորգոմյան –  Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական հասարակական կազմակերպության նախագահ

Քրիստինե  Պետրոսյան -ՀԱԲ հասարակական կազմակերպության երիտասարդական թևի ղեկավար

***
Հունիսի 26-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս- քննարկում։

Թեման՝  «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս գործունեությունը և գործառույթների շրջանակները՝ անվտանվգության համակարգում.լուծված և չլուծված խնդիրներ. հրատապ անելիքներ»։

Բանախոսը կանդրադառնա նաև հունիսի 19-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Հայաստանի  կինոլոգիական միության  նախագահ  Վիոլետա Գաբրիելյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած՝   «ժամանակին նույնպիսի վտանգավոր որոշմամբ քանդեցին ՀՀ ՊՆ Ականազերծման կենտրոնը, որի արդյունքում այսօր բանակում հաճախակի են դարձել ականի պայթյունից զինվորների զոհվելու դեպքերը»   հայտարարությանը։

Բանախոսներն են՝

Ռուբեն Առաքելյան – Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վիոլետա Գաբրիելյան – Հայաստանի  կինոլոգիական միության  նախագահ

***

Հունիսի 26-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Բարեգործությունը սերնդից սերունդ»։

Բանախոսներն են՝

1․Վարդուհի Գասպարյան – <<Վիվարտ>> մշակութային հկ նախագահ, <<Հյուսիս արեւելյան դարպասներ >>ծրագրի նախաձեռնող

2․ Ավետ Սուքիասյան – <<Վիվարտ>> մշակութային հկ փոխնախագահ

3․Ասյա Պողոսյան – երգչուհի, հատուկ հյուր Գերմանիայից

4․Մելինե Հարությունյան –  <<Արեգակ>> պարային համույթի գեղարվեստական ղեկավար

5․Նազիկ Ոսկանյան  <<Հյուսիս արեւելյան դարպասներ >>ծրագրի համակարգող խորհրդի անդամ»։

***

Հունիսի  26-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

ԹԵՄԱ՝   Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփում

***

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում կմասնակցի
«ՎարչականարդարադատությանձևավորումնուզարգացումըՀայաստանիՀանրապետությունում» թեմայով քննարկման: Վերջինն իրականացվում է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ
համատեղ: Միջոցառմանը կմասնակցեն նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, այլք:

***

Հունիսի 26-ին, ժամը 13:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո․ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայով։

Բանախոսներ՝

Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ

Թևան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար

Արսեն Խառատյան, ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական

Դիանա Յայլոյան, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի հետազոտող (Թուրքիայից կմիանա տեսազանգով)։

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 34,04 տոկոսը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69 տոկոսով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73 տոկոսը՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, որը ստացել է ընտրողների ձայների միայն 42,54 տոկոսը (295 պատգամավոր 600 հոգանոց խորհրդարանում)։

Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ նման պարագայում իշխանությունը ստիպված է կրկին կոալիցիոն դաշինքի մեջ մտնել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության հետ, որն ունի ընտրողների ձայների 11,11 տոկոսը, այսինքն՝ 48 պատգամավորական տեղ։ Իսկ ահա նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Էրդողանը միանշանակ հաղթանակ է տարել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մրցակիցներից առաջ է անցել երկրի 81 նահանգներից 63-ում՝ ստանալով ընդհանուր ձայների 52,58 տոկոսը։ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կլինեն նաև երկու հայ պատգամավոր ՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը։




Լրահոս