Հարց քաղաքացիներից` ո՞ր տեսակի ավանդները չեն երաշխավորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հետաքրքիր է իմանալ` ո՞ր տեսակի ավանդները չեն երաշխավորվում։ Որո՞նք են չերաշխավորվող ավանդները։

Մանուշակ Հարությունյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
1. պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
2. պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
3. ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
4. սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
5. ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս