Յուրացում արվեստի դպրոցում. գլխավոր հաշվապահի որդին Հայաստանում չէ, բայց աշխատավարձ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես պահակ գրանցված, 1995 թ. ծնված Նարեկ Ս.-ն 2016 թ. նոյեմբերից մինչև ս/թ հունիս ամիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ և յուրացրել այն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնտեսվարը բացատրություն է տվել, որ Նարեկ Ս.-ն դպրոցի գլխավոր հաշվապահի որդին է, ով 2016 թ. նոյեմբերից չի ներկայանում աշխատանքի և բացակայում է ՀՀ-ից:
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, դպրոցի տնօրենի կարգադրությամբ, Նարեկ Ս.-ն ազատվել է աշխատանքից:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս