Հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
ԹԵՄԱ՝ վերջին շրջանում ձերբակալությունների հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա. հասարակության տրամադրություններն ու ընկալումները:
***
Նախարարը մրցանակներ կհանձնի
Հունիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանը մրցանակներ կհանձնի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Սարդարապատից Արցախ » խորագրով շարադրությունների և նկարչական մրցույթներում հաղթող ճանաչված աշակերտներին:
***
Նախարարը կմասնակցի ընթերցանության օլիմպիադայի փակմանը
Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշյան սրահում (հասցե` Մովսես Խորենացի 15) տեղի կունենա «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը նեկրա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ընթերցանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Անտարես» հրատարակչության համատեղ նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ: Նպատակը դպրոցականների շրջանում ընթերցանության խրախուսումն է. օլիմպիադան անցկացվում է 6-րդ դասարանցիների շրջանում:
***
Հունիսի 27-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, Զեյնալյան փաստաբանական գրասենյակի ղեկավար Լուսինե Զեյնալյանի ասուլիսը։
Թեման՝ «Իրավական զուգահեռներ․ Հաց բերող Արթուր Սարգսյան եւ Մանվել Գրիգորյան»։
***
Հունիսի 27-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Կաթողիկոսի հրաժարականի պահանջը. փաստեր։ Նախաձեռնության հետագա անելիքները»։
Բանախոսներն են՝
Կորյուն Աբեղա Առաքելյան – Մայր Աթոռի միաբան
Կարեն Պետրոսյան, Արտակ Ալավերդյան -«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներ
Մանուել Մանուկյան – «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության ղեկավար
***
Հունիսի 27-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համատեղ ասուլիսը։
Թեման՝ «Ներքաղաքական իրավիճակը և դրանում մեր պատասխանատվությունը»։