Խնամեք և երիտասարդացրեք ձեռքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեռքերը կանանց այցեքարտն են: Եթե ցանկանում եք գեղեցիկ և խնամված տեսք ունենալ, ապա սկսեք ձեռքերից: Ներկայացնում ենք մի քանի դիմակներ, որոնք կօգնեն խոնավեցնել և փափկեցնել ձեռքերը:

Փափկեցնող դիմակ

5 ճ/գ վարսակի փաթիլները խառնեք 2 ճ/գ եփած սև թեյով: Խառնուրդը քսեք ձեռքերին, ձեռնոց հագեք և սպասեք 1 ժամ:
Հնարավորության դեպքում՝ դիմակը թողեք ամբողջ գիշեր:

Երիտասարդացնող դիմակ

Միջին չափի խնձորն անցկացրեք մանր քերիչով, ավելացրեք 3 թ/գ ձիթապտղի յուղ և սերուցք (թթվասեր): Ստացված խյուսը քսեք ձեռքերին և պահեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Արդյունքը երևում է նույնիսկ առաջին օգտագործումից հետո: Ի դեպ, այս դիմակը հրաշալի է նաև դեմքի համար:

Մաքրող դիմակ-սկրաբ

2 ճ/գ բուսական յուղը խառնեք 4 ճ/գ շաքարավազով: Շրջանաձև շարժումներով մերսեք ձեռքերն այս խյուսով: Յուրաքանչյուր ձեռքին 3 րոպե տրամադրեք, իսկ մնացորդները լվացեք տաք ջրով: Կարող եք ևս մեկ սկրաբ պատրաստել՝ խառնելով 1 ճ/գ կիտրոնի հյութն ու 1 գդալ աղը:




Լրահոս