
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հոսպիտալացվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրի` Արգենտինայի և Նիգերիայի հավաքականների միջև կայացած խաղից հետո:
Այս մասին հայտնում է «The Independent»-ը:
57-ամյա Մարադոնան Սանկտ-Պետերբուրգի ստադիոնում իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան օգնություն են ցուցաբերել բուժաշխատողներն ու հիվանդանոց տեղափոխել:
Ինչպես հայտնում է լրագրող Դանիել Արկուչին, Մարադոնայի ճնշումն ընկել էր: Այս պահին նրա վիճակը կայուն է: