
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում:
Իսկ թե կենկրոտ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել: Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում , որ կապված է այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախարարությունում որպես աշխատող եւ ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակներում էլ հարցաքննության են հրավիրվում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ: