
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե անձը տնտեսագետի որակավորմամբ հաշվետար է աշխատում, ապա այդ ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվո՞ւմ է, թե՞ ոչ:
Իլոնա Հարությունյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ մասնագիտական աշխատանքային ստաժը ստացած բարձրագույն կրթությանը, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից:
Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական խորհրդի կողմից «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991թ. ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը: