ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանի մոտ չի նեսղսրտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության ձախողման, ինչպես նաեւ վարչապետի հայտարարության շուրջ զրուցեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Երվանդ Խունդկարյանի հետ:

-Պարո՛ն Խունդկարյան, ՀՀ կառավարության Ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետը ասել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով` անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունը ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում իրականությունը ավելի հզոր է, քան օրենսդրությունը, եւ մեր առաջ` նոր իշխանության առաջ, գայթակղության մի մեծ քար է դրված` ի՞նչ անել, շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը` դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե՞, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել դատական համակարգի անկախությունը երաշխավորելու եւ ապահովելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով` ինքս ինձ որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը…:Դուք նեղսրտել, աղերսե՞լ եք վարչապետին ինչ անել:

-Ինքս որեւէ օղակում, որեւէ ատյանում չեմ էլ կարծում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որեւէ դատավոր որեւէ օղակում նեղսրտած լինի` չհասկանալով, թե կոնրետ գործը ինչպես պետք է լուծի:

-Այդ դեպքում վարչապե՞տն է սուտ խոսում:

-Դուք ինձ հարցնում եք իմ մասով, ես իմ մասով պատասխանասում եմ, որ ես չեմ նեղսրտել: Եթե վարչապետը ասել է, ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ-որ բազա ունի, փաստական հիմք ունի, բայց իմ մասով, եթե հարցնում եք, ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որեւէ տեղ, որեւէ ատյանում: Դատավորը ինքը յուրաքանչյուր գործ քննելիս ինքն է իր համոզմունքների, իր գաղափարների տերը եւ ինքը պետք է գործին լուծում տա օրենքին եւ իր համոզմունքին համահունչ: Ձեր հարցի պատասխանը սա է, ես չեմ նեղսրտել :

-Լավ, Դուք չեք նեղսրտել, բայց Բաղրամյան 26-ից հրահանգե՞լ են` ինչ լուծում տաք Ձեր վարույթում քննվող գործով :

-Բաղրամյան 26-ից զանգեր, հրահանգներ, որ անընդհատ խոսում եք, ես կտրականապես դեմ եմ Ձեր կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն Ձեր ասելու իրավունքը: Հիմա իմ մասով կարող եմ ասել, որ նման զանգեր, նման հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել եւ եթե դատավորը իր էության, իր ներսում ունի անկախություն, այսինքն` նա սովոր է անկախ գործել եւ սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից` որեւէ զանգ կլինի, անկախ նրանից` որեւէ զանգի չի լինի, մեկ է, այդ դատավորը սովոր է աշխատելուն անկախ օրենքին եւ իր ներքին համոզմունքին համահունչ:

-ՀՀ վաճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հեռանալուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ձախողման է գնացել: 2 փուլով ընտրություն անկացվեց, բայց այդպես էլ 16 դատավորից որեւէ մեկը չստացավ ԲԴԽ–ի հավանությունը, որ ներկայացվեր ԱԺ: Տեղյա՞կ եք` ինչ է կատարվում ԲԴԽ-ի ներսում:

-Ինձ թվում է` անհագիստ կերպով պետք չէ վերաբերվել այս պրոսեցներին, քանի որ այդ խնդիրները իրենց լուծում են ստանում Հայաստանի հանրապետություն դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով: Այն գործողությունն էլ, որ բազմաթիվ պրոսեցներ են իրականացվում, եւ դեռեւս ընտրություն չկա, խոսում է այն մասին, որ ամեն ինչ անցնում է, բաց, թափանցիկ կերպով :

-Թեկնածուներից մեկն էլ դուք էիք, բայց ԲԴԽ Ձեզ ձայն չտվեց, ինչո՞ւ:

-Որպեսզի թյուըմբռնում չառաջանա, որ որեւէ դատավոր կար կամ չկար, ուրեմն բացատրեմ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը գործում է 16 դատավոր, եւ 16 դատավորներն էլ օրենքի ուժով համարվում են թեկնածուներ, եւ որեւէ մեկը օրենսդրական իրավունքը չունի հրաժարվելու այդ առաջադրումից: Այսինքն 16 հոգուց յուրաքանչյուրին ում բարձրագույն դատական խորհուրդը գտնի իր գնահատմամբ արժանի, ապա նա պարտավոր է կրել այդ լրացուցիչ պարտականությունը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս