ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է վարչապետի նստավայրի առջեւ

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի դիմաց էին: Նրանք պահանջում էին իրենց բնակարանները: Հիշեցնենք, որ Երեւանի Գեւորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչները դեռեւս 2007թ. գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները:

Միլենա Սամսոնյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գործազուրկը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`
մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում` կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված, տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.
ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
գործատուի կողմից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններ ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրողն է, որը զբաղված չէ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոխել իր անունը, ապա ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել, ի՞նչ ժամկետում է կատարվում եւ որքա՞ն է կազմում պետական տուրքը:

Անի Մկրտումյան (29 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի կամ օրինական ներկայացուցիչների կողմից: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը: Անհրաժեշտ է ներկայացնել`
դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը` առավելագույնը 2 ամսով` ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ:




Լրահոս