Ինչ փուլում է ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քր. գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը, կարծես թե, փակուղի է մտել: Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը` «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի՝ ծեծկռտուքի պատճառ դարձավ: ՀՀԿ-ականները կասկածներ էին հայտնում, որ «Երկիր ծիրանի»-ի անդամները ցանկացել են «կիսլատա» լցնել քաղաքապետի վրա: Եվ ահա միջադեպից անցել է 5 ամիս, բայց փորձագետները չեն կարողանում վերջանական գնահատական տալ տարայում կյանքի համար վտանգավոր ազոտական թթու է եղել, թե պարզապես կոյուղաջուր:

Դեռեւս մի քանի ամիս առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ «Փորձագետները հայտնել են, որ ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունների բացակայության պատճառով։ Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե մեր հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ,որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար»։

Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդպես էլ լուրջ մասնագետներ չկան, որոնք կարող են հստակ պատասխան տալ հարցին: ՈՒ արդյունքում վարույթն իրականացնող մարմինը կանգնել է խնդրի առաջ: Իսկ լուրջ մասնագետներ չկան, որովհետեւ ժամանակին շատերը արտագաղթել են:




Լրահոս