Հարց քաղաքացիներից` հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը որքա՞ն է կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը որքա՞ն է կազմում: Եվ ցանկանում եմ տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները:

Վեներա Մխիթարյան (68 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25.000 դրամ: Միաժամանակ հայտնում ենք, որ բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու (այդ թվում` դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու հնարավորություն է տրվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են համարվում ՀՀ այն քաղաքացիները եւ ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակցիները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս: Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս