Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու պարագայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու պարագայում:

Անի Ֆեռոյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը, այլ պետության քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը (անձնագրերի եւ անձնագրերի պատճենների համապատասխանությունը ճշտելուց անմիջապես հետո անձնագրերը վերադարձվում են հայտարարություն տվողին):
Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ՀՀ քաղաքացու եւ այլ պետության քաղաքացու անձնագրերի նոտարական կարգով վավերացված պատճենները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս