«Ընդհանրապես արաբական աշխարհում անցած 100 տարիները Կառավարման համակարգի, ժողովրդավարացման գործընթացների հետ կապված որեւէ փոփոխություն չեն ունեցել»:Հովհաննես Սահակյան. «Հայոց աշխարհ» 02. 02. 2011Քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպում են ռուսերեն սովորել, մինչդեռ չէր խանգարի ՀՀԿ-ականների համար էլ համաշխարհային պատմության ֆակուլտատիվ ժամեր կազմակերպել, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր` լիկբեզ անել իր պատգամավորների հետ: Պարզվում է` մարդիկ չգիտեն, որ 100 տարի առաջ արաբական աշխարհը գտնվում էր Օսմանյան եւ Բրիտանական կայսրությունների տիրապետության տակ: Թեպետ մյուս կողմից, ֆորպոստի հոգեբանություն ունեցողների համար ինչ տարբերություն` դոմինյո՞ն ես, օկուպացված տարա՞ծք, թե՞ անկախ պետություն: Ո՞վ է տեսել ուրիշի տիրապետության տակ ապրելով` մտածել ժողովրդավարության մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ