ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ պետական հիմքերը խարխլվում են, պետական անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջանում, այդ ժամանակ բանակը բոլոր երկրներում էլ միջամտում է»:Արմեն Մխիթարյան. 28.01.2011 «1-in.am»Եթե այս խոսքերն ասեր Ռոբերտ Քոչարյանը կամ գոնե ՀՔԾ որեւէ աշխատակից, էլի մի կերպ կարելի էր հասկանալ: Նրանք Հայաստանում «պետության հիմքերի խարխլման», «հոգեխանգարմունքի» տեսությունների «հիմնադիրներն» են: Բայց երբ «պետական հիմքերի խարխլման» մասին խոսում է մարդ, որը 2008 թվականի ընտրություններից հետո հայտնի ցուցակում էր եւ իր գոնե ստորագրությամբ անցել էր ընդդիմության կողմը` «խարխլելով պետության հիմքերը», մեղմ ասած անտրամաբանական է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես կարելի է ցավակցել Արաբկիրի Մղիկին, քանի որ գոնե նրա մտերիմ շրջապատին հայտնի է, թե ինչ է մտածում նա իրականում:




Լրահոս