Լիվերպուլը պայմանագիր է կնքել Ջերարդի եղբոր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել հարձակվող Բոբի Դանկանի հետ, ով թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերարդի հորեղբոր տղան է, հայտնում է «The Telegraph-ը:

Նշվում է, որ տրանսֆերի համար մերսիսայդցիները 224 հազար եվրո են ծախսել, իսկ 17ամյա Դանկանն այս տարվա հուլիսի 1-ից պաշտոնապես կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

Դանկանն Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է:

Ավելի վաղ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» պատանեկան թիմերում:
Ջերարդը, հիշեցնենք, 1998-ից 2015 թվականներին է հանդես եկել «Լիվերպուլում», իսկ 2003 թվականից եղել է թիմի ավագը:




Լրահոս