ԵԿՄ-ի ներսում կրքերը չեն հանդարտվում. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միությունում անորոշ իրավիճակը շարունակվում է: ArmLur.am-ի տեղեկություններով` նախկին և ներկա ԵԿՄ-ականները դեռ չեն կարողանում ընհանուր հայտարարի գալ` կառույցի հետագա գործունեության շուրջ:

Ինչպես հայտնի է` օրեր առաջ ԵԿՄ վարչության նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ որոշում կայացվեց կասեցնել Մանվել Գրիգորյանի նախագահություն և հրավիրել արտահերթ համագումար, սակայն ArmLur.am-ի  տեղեկություններով, մինչ այժմ դեռևս հստակություն առկա չէ:Միայն հայտնի է, որ հաջորդ շաբաթվանից նախաձեռնող խումբն ավելի ակտիվ է գործելու` ամենօրյա հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելով: ԵԿՄ արտահերթ համագումարի ամենահավանական ժամկետը համարվում է հուլիսի երկրորդ կեսը:

Հետաքրքիր է, որ այժմ էլ ԵԿՄ-ի ներսում չեն կարողանում միմյանց հետ հաշտվել ներկա և նախկին ԵԿՄ-ականները: Բանն այն է, որ նախկինները, ովքեր սկսեցին երևալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո, ԵԿՄ-ն տեսնում են առանց նախագահի` վարչության տեսքով, իսկ ահա ներկա ԵԿՄ-ականները` փոխնախագահների գլխավորությամբ կառույցը տեսնում են միայն նախագահով և ունեն անգամ իրենց սեփական թեկնածուն` սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Վերջինս ի դեպ ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն պարտադրում են դառնալ ԵԿՄ նախագահ:

Մեր տեղեկություններով, համագումարի ժամանակ հենց ԵԿՄ ներկայիս փոխնախագահներն են իրենց ելույթում առաջարկելու Արամ Սարգսյանի թեկնածությունը, և նա էլ կընտրվի:




Լրահոս