Բրազիլացի երկրպագուները կազմակերպել են Գերմանիայի հավաքականի «թաղումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի երկրպագուները Լիբանանում հուղարկավորության արարողություն են կազմակերպել, որի ընթացքում դագաղներ են տարել` ներկված գերմանական դրոշի գույներով:

Գերմանիայի հավաքականը, հիշեցնենք, չի կարողացել դուրս գալ աշխարհի 2018 թվականի առաջնության փլեյ-օֆ` F խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը:

Հիշեցնենք` Բրազիլիայում կայացած աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ գերմանացիները 7:1 հաշվով ջախջախել էին բրազիլացիներին, ինչից հետո նվաճել էին Աշխարհի Գավաթը` եզրափակչում հաղթելով Արգենտինային:

ԱԱ-2018-ն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում: Բրազիլիայի հավաքականը 1/8 եզրափակչում կխաղա Մեքսիկայի հետ:




Լրահոս