Հուլիսի 3-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Նիկոլայ Ցնայդերի (ջութակ) ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգային ծրագրում՝ Վարդան Աճեմյան՝ Տոնական նախերգանք, Ալեքսեյ Շոր՝ «Ծովանկարներ» ջութակի և նվագախմբի համար, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Նիկոլայ Զնայդեր)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր է, աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար։ Նա նաեւ հայտնի դիրիժոր է, 2010 թվականից եղել է Մարիինյան թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր։ Բացի այդ, նաեւ Շվեդիայի կամերային նվագախմբի գլխավոր հրավիրված դիրիժորն է եղել։ Նա մշտապես որպես դիրիժոր եւ ջութակահար հանդես է գալիս Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ եւ այլ նվագախմբերի հետ։
***
Հուլիսի 3-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը։
Թեման՝ «Իրդադրությունը հայ – ադրբեջանական սահմանին. ռազմական տեխնիկայի կուտակումը Նախիջևանում. Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացվող զորավարժությունը. Դրա նպատակը և ինչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը. Զորավարժությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա. Հայկական կողմի վերաբերմունքը և անելիքները»։
***
Հուլիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կխոսի Ադրբեջանում կայացած «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողովի և ռուս հայտնի գործիչների՝ մասնավորապես ՌԴ Պետդումայի պատգամավորների մասնակցության մասին, կանդրադառնա նաև, թե ինչ քաղաքական ենթատեքստ է կրում Նախիջևանի սահմանին Ադրբեջանական զինուժի ակտիվացումն ու առաջխաղացման փորձերը:
***
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկալ Ռուբեն Կարապետյանը կխոսեն հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքի պատճառով առաջացած հրդեհների մասին, ինչպես նաև կանդրադառնան դրանց կանխարգելման, վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին և համապատասխան վարքականոնների պահպանման անհրաժեշտությանը:
***
Հուլիսի 3-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը:
Թեման՝ Վարդավառ կամ ժողովրդական լուծում ամառային այս շոգերի համար…
***
Հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը:
ԹԵՄԱ՝ Ամուլսարի հանքը չի աշխատում. բնակիչները փակել են հանքավայրի մուտքերը. խնդրի հանգուցալուծումը:
***
Հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Աշոտ Մվոսիսիյանը:
ԹԵՄԱ՝ զորավարժություններ Ադրբեջանում. պատերազմի սպառնալիքներ. ռուսաստանցի քաղաքագետներն ու փորձագետները շփման գծում:
***
Հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում` «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում.բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով։
Բանախոսներ՝
Արա Պապյան, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ
Արման Նավասարդյան, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
***
Հուլիսի 3-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և այլն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 15:00-ին Օպերա Սուիթ հյուրանոցում /Մարշալ Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի, 1, 3, Մոցարտ սրահ/ տեղի կունենա ՀՀ 7 մարզում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հիմնած անգլերենի ակումբների գործունեության արդյունքներն ամփոփող միջոցառում, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Միացյալ թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Փոլ Էդգարը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Իննեսա Գրիգորյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: