Որ կին դատավորին բաժին ընկավ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործը. նա կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ):

ArmLur.am-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել` Կանևսկոյին կալանավորելու համար: Գործը քննելու է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Վերջինս, հիշեցնենք, քննել է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործը: Նրա վարույթում է գտնվել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի միջնորդությունը: Դատավորը քաղաքապետին ստորագրությամբ ազատ էր արձակել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է կեղծ անձնագիր կրելու համար:

Ինչպես հայտնի է` Արտյոմ Կանևսկոյի անունը հոլովվում էր նաև Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) դեմ կազմակերպվող սպանությունը պատվիրելու մեջ:




Լրահոս