Հարց քաղաքացիներից` ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ (ժամը քանիսից քանիսն ընկած ժամանակահատվածն է համարվում գիշերային): Եվ խնդրում եմ` ասեք, թե որքա՞ն է սահմանված արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը:

Գայանե Հովակիմյան (41 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հովակիմյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գիշերային ժամանակ է համարվում Ժամը 22-ից մինչեւ 6-ը (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդված):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տեւողություն, թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տեւողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ եւ այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը:




Լրահոս