ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` որո՞նք են ծնողական իրավունքից զրկելու հիմքերը: Ի՞նչն է պատճառ հանդիսանում ծնողական իրավունքից զրկելուն:
Լարիսա Առաքելյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հիմքերն են`
. երեխայի դաստիարակության պարտավորությունից խուսափելը,
. երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը,
. ծնողների մոտ խրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրամոլության առկայությունը,
. երեխայի ցանկացած տեսակի շահագործումը երեխային մուրացկանության եւ շրջմոլիկության է ստիպում,
. երեխայի նկատմամբ դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծնողներից մեկի դատապարտումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ անձինք կարող են զրկվել ծնողական իրավունքներից իրենց բոլոր երեխաների կամ երեխաներից մեկի նկատմամբ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ: Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ դա չեղյալ հայտարարված չէ: